Ես Գայանե Մայիլյանն եմ, ով սիրում է լեզու և մշակույթ համադրությունը: Արդեն 10 տարի է, ինչ ապրում եմ Միլանում. տարիներ շարունակ աշխատել եմ որպես զբոսավար, ուղեկցորդ և կազմակերպիչ՝ նախ Հայաստանում, ապա Իտալիայում:
Մասնագիտացած եմ Միլանում և Կոմո լճում տուրերի անցկացման գործում: Ինչպես նաև կազմակերպում եմ ուղևորություններ դեպի Բերգամո, Վերոնա, Վենետիկ և Թուրին:
Կազմակերպում եմ անհատական էքսկուրսիաներ Միլանում և Կոմո լիճ:
Ուղեկցում և լեզվական աջակցություն Բերգամո, Վերոնա, Վենետիկ և Ջենովա ուղևորությունների ընթացքում:
Կարեղ եմ օգնել կազմակերպելու տեղափոխություններ դեպի Բերգամո, Կոմո, Վերոնա, Վենետիկ և Ջենովա:
Կարող եք կապ հաստատել ինձ հետ Email-ով, WhatsApp-ով, Telegram-ով, Viber-ով կամ հեռախոսազանգի միջոցով:
Հայերենով, ֆրանսերենով, իտալերենով, ռուսերենով, ինչպես նաև կարող եմ օգտակար լինել անգլերենով:
Անշուշտ: Յուրաքանչյուր երթուղի հարմարեցվում է ձեր հետաքրքրություններին և նախասիրություններին:
Երկու կամ երեք օրը լիովին բավարար են քաղաքի հիմնական տեսարժան վայրերին ծանոթանալու համար:
Միլանից Կոմո կարելի է հասնել մոտ 1 ժամում գնացքով կամ ավտոմեքենայով: Լճում հասանելի են նավ-տրանսպորտներ, կատերներ և հիդրոինքնաթիռներ:
Միլանից Սուրբ Ղազար կարելի է այցելել մեկ օրվա ընթացքում՝ արագընթաց գնացքով հասնելով Վենետիկ, այնուհետև նավ-տրանսպորտով դեպի կղզի: